Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Սորոսի արտաքսումը»

«Սորոսի արտաքսումը»
25.06.2022 | 13:03

(ուղերձ «Դիմադրության շարժմանը»)


Արգո Իշխան, տիար Ռոբերտ, տիարք և տիկնայք, արիասիրտ փաստաբան Տիգրան Աթանեսյանը իրավական բավարար հիմքեր է գտել և պատրաստվում է Սորոսին քշել ՀՀ-ից։ Եվ ահա թախանձագին հորդորս․ «Դիմադրության շարժման» գերագույն խնդիրը դարձրեք Սորոսի արտաքսումը երկրից, առհասարակ՝ հայկական իրականությունից։

Զի հենց այս համաշխարհային գերպատուհասի գերիրական դիվախաղերի պատճառով են երկրում ձևակերտվել բազմաբևեռ ահաբեկչական կենտրոնները, ԼԳՏԲ համայնքը, աղանդավորական թունածնունդ խաժամուժը և քրեաօլիգարխիան, որոնք և 2018-ին իշխանության բերեցին ապագա «ազգակործան պատուհասին» (հիշենք, որ այս գերդիպուկ որակման հեղինակը Ն․Փ․-ի կնքահայր Լ․Տ․Պ․-ն է, ըստ էության, սորոսիզմի աներեևույթ, բայց ահարկու պատվիրակը Երրորդ Հանրապետությունում)։
Եվ որոնք էլ 2021-ի հունիսի 20-ին ՔՊ-ին և ՆՓ-ին 680 հազար քվե պարգևածների հենարանն էին։
Միով բանիվ, Սորոսի արտաքսումը երկրի փրկության անկյունաքարն Է։


Վրեժ Առաքելյան

Դիտվել է՝ 41832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ